19:38  ,  22 նոյեմբերի, 2014

Անդրե Աղասին գովել է Կեյ Նիշիկորիին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի հաղթող Անդրե Աղասին գովեստի խոսքեր է ասել ճապոնացի թենիսիստ Կեյ Նիշիկորիի հասցեին: Աղասին ու Նիշիկորին նոյեմբերի 22-ին ցուցադրական մրցախաղ կանցկացնեն Տոկիոյում:

«Նիշիկորիին մեկ քայլ էր բաժանում US Open-ում հաղթանակից: Կարծում եմ՝ եզրափակիչում պարտության պատճառը հոգնածությունն էր: Կասկածից վեր է, որ Նիշիկորին պատրաստ է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթելուն: Նա տաղանդավոր է եւ կարող է տիտղոսներ նվաճել»,- Աղասիի խոսքը մեջբերում է Tennis.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում