Ֆորմուլա-1-ի Աբու Դաբիի Մեծ Մրցանակի որակավորման փուլում հաղթեց «Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը: Երկրորդ տեղը գրավեց նրա բրիտանացի թիմակից Լյուիս Հեմիլթոնը, իսկ եռյակը եզրափակեց Վալտերի Բոտասն «Ուիլյամսից»:
Նոյեմբերի 23-ին Աբու Դաբիում կանցկացվի Ֆորմուլա-1-ի տարվա վերջին Մեծ Մրցանակը: Չեմպիոնական տիտղոսը կվիճարկեն Ռոսբերգը եւ Հեմիլթոնը:
Աբու Դաբիի Մեծ մրցանակ, որոկավորման փուլ
1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») - 1:40.480.
2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +0.386.
3. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +0.545.
4. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +0.639.
5. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +0.787.
6. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») +1.413.
7. Դանիել Կվյատ («Տորո Ռոսո») +1.428.
8. Ջենսոն Բաթոն («Մաքլարեն») +1.484.
9. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +1.756.
10. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») +2.386
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում