15:55  ,  22 նոյեմբերի, 2014

Վենգեր. Անրին ունի «Արսենալի» մարզիչ դառնալու համար բոլոր որակները

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի նախկին առաջատար, ֆրանսիացի ֆուտբոլիստ Թիերի Անրին ունի բոլոր որակները, որպեսզի հետագայում դառնա «Արսենալի» գլխավոր մարզիչ, հաղորդում է telegraph-ը:

«Ես միշտ ուրախ եմ մեր թիմում հանդես եկած ֆուտբոլիստների վերադարձին: Ոչ մի անհնարին բան չկա: Մարզիչ դառնալու համար Անրին պետք է սովորի: Այսօր դու ֆուտբոլիստ ես, եւ ամեն ինչ հեշտ է ընկալվում: Բայց դառնում ես մարզիչ, եւ պարզվում է, որ ամեն ինչ շատ բարդ է»,- ասել է Վենգերը՝ ճիշտ համարելով Զինեդին Զիդանի մոտեցումը, որը մարզիչ դառնալու նպատակով այժմ աշխատում է «Ռեալի» պահեստային թիմում:

Անրին «Արսենալում» հանդես է եկել 1999-2007 թվականներին, որից հետո տեղափոխվեց «Բարսելոնա»: Այժմ 37-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալի ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով