15:23  ,  22 նոյեմբերի, 2014

Ստամբուլում սպանել են սերբ մարզասերի

Ստամբուլում կայացած բասկետբոլային Եվրալիգայի «Գալաթասարայ» - «Ցրվենա Զվեզդա» խաղից առաջ սպանել են սերբ երկրպագուի, հաղորդում է RTS-ը: Թուրք ֆանատների մեծ խումբ հարձակվել է սերբական թիմի 400 երկրպագուների վրա, որոնք չենք կարողացել ներկա լինել խաղին:

«Զրվենա Զվեզդայի» 25-ամյա երկրպագուն դանակի հարված է ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել կյանքը չի հաջողվել: Հանդիպման ժամանակ «Գալաթասարայի» երկրպագուները ծածանել են ալբանական դրոշ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում