11:53  ,  22 նոյեմբերի, 2014

Արոնյանը պարտվել է Նակամուրային

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային նոյեմբերի 21-ին Սենթ Լուիսում մեկնարկած մրցախաղում: Պարտիան ավարտվել է 48-րդ քայլին:

Գրոսմայստերները կանցկացնեն չորս դասական եւ 16 կայծակնային պարտիաներ:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար: Շախմատիստների մրցախաղը կավարտվի նոյեմբերի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English