Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային նոյեմբերի 21-ին Սենթ Լուիսում մեկնարկած մրցախաղում: Պարտիան ավարտվել է 48-րդ քայլին:
Գրոսմայստերները կանցկացնեն չորս դասական եւ 16 կայծակնային պարտիաներ:
Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար: Շախմատիստների մրցախաղը կավարտվի նոյեմբերի 25-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում