11:38  ,  22 նոյեմբերի, 2014

Բուքմեյքերական ընկերությունը վճարում է «Չելսիի» հաղթանակի համար խաղադրույք կատարածներին (ֆոտո)

Իռլանդական Paddy Power բուքմեյքերական ընկերությունը չի կասկածում, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում կհաղթի Լոնդոնի «Չելսին» եւ Ժոզե Մոուրինյոյի թիմի համար խաղադրույք կատարած երկրպագուները կստանան շահումները, տեղեկացնում է ընկերության թվիթերյան էջը:

Բուքմեյքերական ընկերությունը վճարել է մոտ 400 հազար ֆունտ ստերլինգ: Պրեմյեր լիգայում կայացել է 11 տուր: «Չելսին» չորս միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Սաութհեմփթոնին»: Նախկինում ընկերությունը մեկ անգամ սխալվել է, երբ երկրպագուներին ժամանակից շուտ վճարել է «Արսենալի» չեմպիոնության համար, սակայն 2003-ին Արսեն Վենգերի թիմը չի պահպանել 12 միավորի առավելությունը եւ զրկվել չեմպիոնությունից:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում