11:28  ,  22 նոյեմբերի, 2014

Զիդանի որակազրկումը չեղյալ է հայտարարվել

Իսպանիայի սպորտային վճռաբեկ դատարանը որոշել է չեղյալ հայտարարել  Զինեդին Զիդանի որակազրկումը, տեղեկացնում է sportsmole-ն:

Ֆրանսիացին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որակազրկվել էր երեք ամսով՝ առանց մարզչական արտոնագրի Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորելու պատճառով: Սակայն դատարանը Զիդանի փաստաթղթերում խախտումներ չի արձանագրել եւ ֆուտբոլիստը կշարունակի մարզչական աշխատանքն ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English