10:22  ,  22 նոյեմբերի, 2014

Միլոշեւիչ. Անձամբ կհամոզեմ Սուբոտիչին վերադառնալ Սերբիայի հավաքական

Սերբիայի ֆուտբոլի միության փոխնախագահ Սավո Միլոշեւիչը մտադիր է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նեւեն Սուբոտիչին վերադարձնել Սերբիայի հավաքական: Սերբիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հայտարարել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը ցանկություն չունի խաղալ ազգային թիմում: Միլոշեւիչը նաեւ նշել է, որ «Լացիոյի» հարձակվող Ֆիլիպ Ջորջեւիչը ցանկանում է խաղալ Սերբիայի հավաքականում:

«Հավաքականի մեկնարկային կազմում ոչ մի ֆուտբոլիստի համար ապահովագրված չէ տեղը: Նույն Ջորջեւիչը պետք է հասկանա, որ Սերբիայի հավաքականին հարկավոր չեն ֆուտբոլիստներ, որոնց չի հետաքրքրում թիմի շահերը: Նա չի հրաժարվել խաղալ հավաքականում: Մեր թիմը չունի բարձրակարգ ֆուտբոլիստների պակաս, սակայն բացակայում է նվիրվածությունը:

Անձամբ կհանդիպեմ Սուբոտիչի հետ, որպեսզի նրան համոզեմ վերադառնալ հավաքական»,- Միլոշեւիչի խոսքը փոխանցում է sportski-ն:

Հիշեցնենք, որ Սերբիայի եւ Հայաստանի հավաքականները Եվրո-2016-ի ընտրական նույն խմբում են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում