00:40  ,  22 նոյեմբերի, 2014

Դեմիչելիս. Չեմպիոնության հարցը դեռ վճռված չէ

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի պաշտպան Մարտին Դեմիչելիսը նշել է, որ իր թիմը դեռ կարող է հաղթել Անգլիայի առաջնությունում:

«Չեմպիոնության հարցը դեռեւս վճռված չէ, երկար ճանապարհ կա անցնելու: «Չելսին» չի կարող հաղթել բոլոր խաղերում: Մենք դեռ չեմպիոն դառնալու հնարավորություն ունենք: Բոլոր թիմերն էլ ունենում են վերելքներ եւ անկումներ: Չնայած բազմաթիվ վնասվածքներին, մենք կարող ենք հաղթել Անգլիայի առաջնությունում»,- Դեմիչելիսի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:

Անգլիայի առաջնության 11 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 21 միավոր եւ 8 միավոր զիջում է առաջատար «Չելսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով