00:25  ,  22 նոյեմբերի, 2014

Մեսին ցանկանում է հեռանալ Իսպանիայից հարկային խնդիրների պատճառով

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է հեռանալ Իսպանիայից հարկային ծառայությունների ուշադրության պատճառով, հաղորդում է elconfidencial-ը: Հարկերից խուսափելու գործով 52 միլիոն եվրո վճարելուց հետո հարկային մարմինները դեռ շարունակում են հետաքննությունը: Դատարանը հրաժարվում է փակել գործը:

Ավելի վաղ նշվում էր, որ Մեսին կհեռանա «Բարսելոնայից» 2016-ին: Այդ պատճառով կատալոնական ակումբը ցանկանում է նախքան այդ վաճառել Մեսիի տրանսֆերը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում