23:45  ,  21 նոյեմբերի, 2014

Կլոպ. Կքննարկեմ անգլիական ակումբների առաջարկները

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ եթե առաջարկ ստանա անգլիական ակումբներից, պատրաստ է քննարկել այն:

«Եթե ինչ-որ մեկը զանգի, մենք կխոսենք այդ մասին: Կարծում եմ, որ բացի Գերմանիայից դա միակ երկիրն է, որտեղ պետք է աշխատեմ, որովհետեւ նրանց լեզուն գիտեմ: Լեզուն շատ կարեւոր է աշխատանքում:

Ես չգիտեմ, երբ կավարտեմ աշխատանքս Դորտմունդում: Չեմ մտածում այդ մասին: Ես արդեն վեց տարուց ավելի այստեղ եմ: Իմ տղաները մենակ մնալու համար բավականաչափ հասուն են»,- Կլոպի խոսքն է մեջբերում Dailymail-ը:

Յուրգեն Կլոպը աշխատում է Դորտմունդի «Բորուսիայում» 2008 թվականից: Այդ ընթացքում թիմը երկու անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունում, մեկ անգամ Գերմանիայի Գավաթում, երկու անգամ Սուպերգավաթում եւ 2013 թվականին խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս