23:26  ,  21 նոյեմբերի, 2014

Վենգեր. Դժվար է 3-4 շաբաթում պատկերացում կազմել խաղացողի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը շտապել է հարձակվող Դենի Ուելբեքի հարցում։

«Հասկանալի է, որ նրանք Ռունիի եւ Վան Պերսիի մակարդակի խաղացողներ ունեն։ Բայց Ուելբեքը Վան Գալի գլխավորությամբ գրեթե չի խաղացել։ Դժվար է 3-4 շաբաթում պատկերացում կազմել խաղացողի մասին։  Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել Դենիին։ Նա վերջին ամիսների ընթացքում շատ է աշխատում, ուրախացնում է նրա հաջող խաղը Անգլիայի հավաքականում»,- Վենգերի խոսքն է մեջբերում Sportsmole.co.uk-ը։

Ուելբեքն այս մրցաշրջանում «Արսենալի» կազմում անցկացրել է 12 խաղ եւ խփել է 5 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով