22:40  ,  21 նոյեմբերի, 2014

Աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյան. Ուրախ եմ, որ հասա ռեւանշի

Մրցակցիս պարտվել էի Եվրոպայի առաջնության երրորդ տեղի համար գոտեմարտում եւ ուրախ եմ, որ աշխարհի առաջնությունում հասա ռեւանշի, հայտարարել է արցախցի մարզիկ Մավրիկ Նասիբյանը, որը Ճապոնիայում ընթացող մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

 «Չեմպիոն դարձա հաղթանակի հասնելու կամքի շնորհիվ: Մեծ պատիվ է լինել Ճապոնիայում եւ դառնալ աշխարհի չեմպիոն: Եզրափակիչում բարդ մրցակիցը էր, բայց աշխատում էի առաջին համարով, որպեսզի բուլղարացի մարզիկը ոչինչ չկարողանա անել: Դա ճիշտ որոշում էր: Վստահորեն պահում էի հաղթական հաշիվը եւ նվաճեցի տիտղոսը»,- Մավրիկ Նասիբյանի խոսքը Տոկիոյից փոխանցում է rsport-ը:

74 կգ քաշային կարգի եզրափակիչում Մավրիկ Նասիբյանը 6:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի Տիխոմիր Բլագովեստովի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով