22:02  ,  21 նոյեմբերի, 2014

Սերխիո Ռամոսը 28 տարեկանում ավարտել է միջնակարգ դպրոցը

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը 28 տարեկանում վերջապես ավարտել է միջնակարգ դպրոցը: Ֆուտբոլիստը ատեստատը ստացել է կենսաբանության եւ բնապահպանության քննությունները հանձնելուց հետո, հաղորդում է sport.es-ը:

Ռամոսը դպրոցից հեռացել է 2004-ին, երբ սկսել է հանդես գալ «Սեւիլիայի» գլխավոր թիմում: 2005-ին նա տեղափոխվել է «Ռեալ»: Այս տարիներին նա քննություններ է հանձնել:

Ռամոսը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, Իսպանիայի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր եւ Եվրոպայի սուպերգավաթակիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով