21:51  ,  21 նոյեմբերի, 2014

Անչելոտի. Ալոնսոն քչերից է, ով կարծում է, որ Ռոնալդուն արժանի չէ «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Խաբի Ալոնսոյի հայտարարությունը: Մյունխենի «Բավարիայի» իսպանացի խաղացողը նշել էր, որ «Ոսկե գնդակի» ամենաարժանի թեկնածուն այս տարի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի եւ մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերն է։

«Դա Ալոնսոյի կարծիքն է։ Չեմ սիրում խորանալ այդպիսի խոսակցությունների մեջ։ Խաբին այն քչերից է, ով կարծում է, որ Ռոնալդուն արժանի չէ «Ոսկե գնդակին»։ Լիովին բնական է, որ Ալոնսոն այդպես է արտահայտվել Նոյերի մասին: Մանուելը նրա  թիմակիցն է։

Չեմ ցանկանում համեմատել Կասիլյասին եւ Նոյերին։ Ես ուրախ եմ, որ ունեմ Իկեր, իսկ Գվարդիոլան՝ Նոյեր»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում AS-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս