21:32  ,  21 նոյեմբերի, 2014

Յուրա Մովսիսյան. Տրամադրությունս ամենալավը չէ

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծիքն է հայտնել Ռուսաստանի հավաքականի մասին։

«Հավաքականից վերադարձել եմ լավ ֆիզիկական վիճակում: Բայց մենք պարտվեցինք, եւ տրամադրությունս ամենալավը չէ: Այժմ «Սպարտակում» տրամադրվում ենք հաջորդ հանդիպմանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հավաքականի տղաներին եւ քննադատությանը... Ռուսաստանի թիմի առջեւ միշտ բարձր նպատակներ են դնում, եւ այդ քննադատությունը հնարավոր է միշտ էլ լինի: Թիմին պետք է ժամանակ տալ, որպեսզի այն կարողանա դրսեւորվել: Ռուսաստանի հավաքականի տղաները նորմալ տրամադրությամբ են վերադարձել ակումբ եւ պատրաստվում են խաղին»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է Sovsport-ը:

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Ավստրիայից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո Ռուսաստանի հավաքականը քննադատության թիրախում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս