21:19  ,  21 նոյեմբերի, 2014

Մոուրինյո. Չեխի հետ կապված առաջարկ չենք ստացել

 «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մորինյոն նշել է, որ «Չելսին» թիմ դարպասապահ Պետեր Չեխի հետ կապված ոչ մի առաջարկ չի արել։

«Երդվում եմ, ես ձեզ ճիշտն եմ ասում։ Իմ սեղանին Չեխի հետ կապված ոչ մի առաջարկ չկա։ Իսկ ես իմանում եմ թիմի հետ կապված ամեն ինչ։ Չգիտեմ, որտեղից են այդ նորությունները տարածվել, գուցե Միկի Մաուսի մասին կայքից։ Այդպիսի առաջարկ չկա, ոչ էլ Չեխն է մոտեցել ինձ եւ ասել, որ այլ ակումբից առաջարկ է ստացել»,- Մորինյոյի խոսքն է մեջբերում Eurosport-ը։

Ավելացնենք, որ մինչ այդ նորություն էր տարածվել, թե իբր Չեխը նախնական համաձայնության է եկել «Արսենալի» հետ, եւ նրան ձեռք բերելու համար Արսեն Վենգերի ղեկավարած թիմը կվճարի 10 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում