19:58  ,  21 նոյեմբերի, 2014

Հայաստանը 5 մեդալ նվաճեց Ճապոնիայում

Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ կուդո մարտարվեստի աշխարհի չորրորդ առաջնությունում, որը կայացավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ 59 պետությունների թվում մասնակցեցին նաեւ Հայաստանի մարզիկները, որոնք արժանացան 1 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալների:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց երրորդ տեղը՝ առաջ թողնելով Ռուսաստանի եւ Ճապոնիայի հավաքականներին:

Արտյոմ Տարակչյան՝ առաջին տեղ

Վիրաբ Մկրտչյան՝ երկրորդ տեղ

Մկրտիչ Վարդանյան՝ երկրորդ տեղ

Միքայել Գասպարյան՝ երրորդ տեղ

Կարեն Խաչատրյան՝ երրորդ տեղ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս