20:39  ,  21 նոյեմբերի, 2014

Լուիս Էնրիկե. Մեսին երջանիկ է «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է լուրերը, թե թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է հեռանալ ակումբից։

«Մեսին երջանիկ է «Բարսելոնայում»։ Հավատում եմ, որ Մեսին հպարտություն է զգում՝ պաշտպանելով մեր ակումբի գույները։ Ես ուրախ եմ իմանալ, որ Մեսին ցանկանում է հանդես գալ «Բարսելոնայում»։ Ես չեմ քննարկել նրա հետ այս լուրերը։ Չեմ կարծում, որ խնդիր կա Մեսիի եւ ակումբի երկրպագուների միջեւ»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է AS-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով