19:50  ,  21 նոյեմբերի, 2014

Բեյլ. Սովորում եմ Ռոնալդուից

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը նշել է, որ ֆուտբոլային վարպետություն է սովորում Ռոնալդուից, եւ դա օգնում է իրեն ավելի լավ խաղալ։

«Աշխարհի լավագույն  խաղացողից սովորելը ուղղակի հրաշալի է։ Ռոնալդուն զարմանահրաշ խաղացող է, եւ ես ամեն օր նրանից ինչ-որ նոր բան եմ սովորում։ Փորձում եմ հասնել նրա խաղամակարդակին։

Եթե «Ռեալը» չլիներ, ես դժվար հեռանայի «Տոտենհեմից»։ Ես սիրում էի այդ ակումբը եւ երկրպագուները հրաշալի էին վերաբերվում ինձ։ Կարծում եմ, նրանք հասկացել են, որ «Ռեալին» միանալու հնարավորություն կյանքում մի անգամ է լինում։ Չեմպիոնների լիգայում հաղթանակը ցույց տվեց, թե ինչու էի ցանկանում տեղափոխվել»,- Բեյլի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում