19:43  ,  21 նոյեմբերի, 2014

Կարլսեն - Անանդ. Դարձյալ ոչ ոքի

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցախաղի 10-րդ պարտիան աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ տիտղոսի հավակնորդ, հնդիկ Վիշվանաթան Անանդի միջեւ դարձյալ ավարտվել է ոչ ոքի։ Կարլսենը խաղում էր սեւ ֆիգուրներով։ Մրցախաղի հաշիվն է 5,5։4,5՝ Կարլսենի օգտին։

Նոյեմբերի 23-ին կայանալիք 11-րդ պարտիայում հաղթանակ տանելու դեպքում, Մագնուս Կարլսենը կպաշտպանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը խլել է անցած տարի Վիշվանաթան Անանդից։ Չեմպիոնակա մրցախաղի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով