20:53  ,  21 նոյեմբերի, 2014

Գվարդիոլա. Հնարավոր տրանսֆերների մասին կխոսենք 8 խաղից հետո

Մյունխենի «Բավարիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Ջերդան Շաքիրիի եւ Պյեր-Էմիլ Հեյբերգի հնարավոր տեղափոխության մասին լուրերը։ Սպասվում է, որ նրանք կհեռանան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Մինչեւ Նոր տարի դեռ ութ կարեւոր հանդիպում ունենք։ Հնարավոր տրանսֆերների մասին կխոսենք ձմռանը։ Ես ցանկանում եմ «Բավարիայում» թողնել նրանց, ովքեր ցանկանում են մնալ այստեղ։ Եթե որեւէ մեկն այդ ցանկությունը չունի, ապա պետք է փոխի ակումբը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Ran.de-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով