18:30  ,  21 նոյեմբերի, 2014

Բալոտելի. Այժմ ինձ համար այդքան էլ լավ ժամանակներ չեն

«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելին վստահ է, որ վաղ թե ուշ կկարողանա գրավել մրցակիցների դարպասը։

«Գոլեր կլինեն։ Բայց այժմ ես ընդունում եմ, որ ինձ համար այդքան էլ լավ ժամանակներ չեն։ Այս մրցաշրջանում մարզումների ժամանակ շատ եմ աշխատում։ Ես երբեք այսպես չեմ մարզվել։ Ես հավատում եմ ինձ։ Բացի այդ, ինձ վստահություն է հաղորդում իմ ընկերների եւ հարազատների աջակցությունը։

Ով մտածում է, որ ես վատ եմ սկսել մրցաշրջանը եւ գոլեր չեմ խփում եւ ուրեմն՝ այլեւս առաջատար խաղացող չեմ, դա նրանց խնդիրն է։ Ինձ համար միեւնույն է, թե նրանք ինչ պատմություններ են իմ մասին պատմում, դրանք սուտ են»,- Բալոտելիի խոսքն է մեջբերում FoxSports-ը։

Ավելացնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 9 խաղում Բալոտելին ոչ մի գոլ չի խփել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով