18:56  ,  21 նոյեմբերի, 2014

Կլոպ. «Բորուսիայի» խաղը չի դարձել կանխատեսելի

«Բորուսիայի» խաղը չի դարձել կանխատեսելի, պարզապես մենք կայուն չենք խաղում, ասել է դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպումից առաջ։ «Բորուսիայի» մրցակիցը կլինի «Պադերբորնը»։

«Ի՞նչ է նշանակում, թե մրցակիցը կոդազերծել է մեր խաղի մարտավարությունը։ Ինչպե՞ս կարելի է կանխատեսել խաղի տեմպը։ Մեր խնդիրները ոչ մի կապ չունեն մրցակցի կողմից մեր խաղի կանխատեսելիության հետ։ Մեր խնդիրն այն է, որ մենք չունենք կայուն մարզավիճակ, բայց երբ մեզ հաջողվում է, ապա մեր դեմ շատ բարդ  է լինում խաղալ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Der Westen-ը։

Նոյեմբերի 22-ին կայանալիք «Պադերբորն» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում