17:38  ,  21 նոյեմբերի, 2014

Արտետա. Ուելբեքը եւ Սանչեսը վախ են ներշնչում մրցակիցներին

«Արսենալի» ավագ Միկել Արտետան վստահ է, որ Դենի Ուելբեքը եւ Ալեքսիս Սանչեսը կարող են վախ ներշնչել ամեն մրցակցի։

«Նրանք խաղին միտք եւ արագություն են հաղորդում, մեծ աշխատանք են կատարում, վախ են ներշնչում մրցակիցին, բացի այդ շատ փորձառու են։ Մենք հարձակման գծում շատ տարբերակներ ունենք, ինչը մեզ թույլ է տալիս բազմազան գործել եւ տարբեր տակտիկաներ կիրառել»,- Արտետայի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի կայքը։

Ավելացնենք, որ նոյեմբերի 22-ին «Արսենալը» սեփական խաղադաշտում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Խաղը կկայանա Երեվանի ժամանակով ժամը 21։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում