17:23  ,  21 նոյեմբերի, 2014

Պույոլը հրաժարվել է «Ինտերի» մարզչական շտաբում աշխատելուց

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կարլես Պույոլին հրավիրել է իր մարզչական շտաբ, բայց նա հրաժարվել է, հայտնում է football-espana-ն։

Պույոլը նախընտրել է մնալ «Բարսելոնայում» եւ շարունակել աշխատանքը որպես կատալոնական ակումբի սպորտային տնօրենի օգնական։

Պույոլը ցանկանում է հմտանալ մարզչական գործունեության մեջ եւ չի բացառել, որ ապագայում կարող է մարզիչ դառնալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով