14:38  ,  21 նոյեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» Վան Պերսիի փոխարեն ցանկանում է ձեռք բերել Կավանիին կամ Մյուլերին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել հոլանդացի Ռոբին վան Պերսիից, որպեսզի ձեռք բերի ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին կամ «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերին, տեղեկացնում է London Standard-ը:

Վան Պերսիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվելու է 2016-ին: Հարձակվողը ցանկանում է ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը: Այդուհանդերձ, անգլիական ակումբը փոխարինող է փնտրում 31-ամյա հարձակվողին եւ պատրաստվում է բանակցություններ սկսել ՊՍԺ-ի եւ «Բավարիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս