13:52  ,  21 նոյեմբերի, 2014

«Ռեալը» շահավետ առաջարկ է արել Մեսիին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի ծառայություններով եւ հարձակվողին արել է շահավետ առաջարկ, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Մադրիդյան ակումբը Մեսիին տարեկան առաջարկել է 25 միլիոն եվրո աշխատավարձ: Այդուհանդերձ, Մեսին մերժել է առաջարկը: Լուրեր են շրջանառվում, որ 27-ամյա ֆուտբոլիստը հնարավոր է հեռանա «Բարսելոնայից»: Սակայն ֆուտբոլիստի հայրն ու գործակալը` Խորխե Մեսին, հայտարարել է, որ ֆուտբոլիստը երջանիկ է կատալոնական ակումբում:





Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում