13:34  ,  21 նոյեմբերի, 2014

Կրասնոդարի երկրամասի փոխմարզպետ. Օզբիլիսը պատրաստ չէ վերադառնալ «Կուբան»

Կրասնոդարի երկրամասի փոխմարզպետ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իվան Պերոնկոն կարծում է, որ Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պատրաստ չէ վերադառնալ «Կուբան»: 24-ամյա ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է վնասվածքից:

«Մեր նախկին ֆուտբոլիստներին՝ «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսին եւ «Դինամոյի» խաղացող Ալեքսեյ Կոզլովին վերադարձնելու գաղափարը լավն է: Կարծում եմ՝ այժմ Օզբիլիսը պատրաստ չէ նման քայլին, իսկ Կոզլովին կարող ենք վարձակալել: Տանն ավելի հեշտ է վերադարձնել նախկին խաղամակարդակդ: Եթե Կոզլովը ցանկանում է վերադառնալ, իսկ «Դինամոն» կհամաձայնի բաժանվել նրանից»,- Պերոնկոյի խոսքը փոխանցում է Sport Express-ը:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը 2012-ի ամռանը Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել էր «Կուբան», իսկ մեկ տարի անց կրասնոդարյան ակումբից՝ «Սպարտակ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում