12:14  ,  21 նոյեմբերի, 2014

Սերենա Ուիլյամսը՝ տարվա լավագույն թենիսիստուհի

WTA-ն ամերիկացի Սերենա Ուիլյամսին ճանաչել է 2014-ի լավագույն թենիսիստուհի: Տարվա լավագույն թենիսիստուհու թեկնածուներն էին նաեւ Մարիա Շարապովան, Սիմոնա Հալեպը, Պետրա Կվիտովան, Անա Իվանովիչը եւ Լի Նան:

2014-ի ընթացքում աշխարհի առաջին ռակետը նվաճել է «Մեծ սաղավատի» 18-րդ տիտղոսը: Ուիլյամսը հաղթել է Բրիսբենի, Մայամիի, Հռոմի, Սթենդֆորդի, Ցինցինատի, ԱՄՆ-ի բաց առաջնության եւ WTA-ի տարվա ամփոփիչ մրցաշարերում:           

Ամերիկուհին լավագույն տասնյակում ընդգրկված թենիսիստուհիների հետ 13 խաղերից հաղթել է 12-ում: Ուիլյամսը 6-րդ անգամ է ճանաչել տարվա լավագույն թենիսիստուհի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով