11:44  ,  21 նոյեմբերի, 2014

Ռոնալդո. «Ոսկե գնդակը» պետք է ստանա Ռոնալդուն

«Ոսկե գնդակի» կրկնակի հաղթող բրազիլացի Ռոնալդոն հայտարարել է, որ այս տարի մրցանակի ամենաարժանի թեկնածուն Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է:

«Կարծում եմ՝ «Ոսկե գնդակը» կրկին կստանա Ռոնալդուն: Նա շատ գոլեր է խփում եւ կարեւոր ֆուտբոլիստ է «Ռեալի» համար: Մեսին նույնպես լավ մարզավիճակում է, սակայն Ռոնալդուի համար տարին շատ հաջող էր»,- Ռոնալդոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 2014-ի ընթացքում Ռոնալդուն հաղթել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի Գավաթում եւ Եվրոպայի Սուպերգավաթում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում