11:12  ,  21 նոյեմբերի, 2014

Վատցկե. Բարձր եմ գնահատում Կլոպի վարքը ճգնաժամի ընթացքում

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն գովեստի խոսքեր է ասել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հասցեին: Վատցկեն նշել է, որ ճգնաժամի ընթացքում Կլոպն իրեն դրսեւորել է ճիշտ:

«Յուրգենն անկեղծ էր մարդկանց հետ եւ ասում էր, որ ստեղծված իրավիճակն անհանգստացնում է իրեն: Այլ ակումբներում նման իրավիճակներում կլինեին բազմաթիվ փոփոխություններ: Ֆինանսական առումով «Բորուսիան» այժմ ուժեղ է, քան երբեւէ»,- Վատցկեի խոսքը փոխանցում է Ruhr Nachrichten-ը:

«Բորուսիան» Գերմանիայի առաջնության 11 տուրերից հետո 10 միավորով 15-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում