10:51  ,  21 նոյեմբերի, 2014

Ազատազրկված Հյոնեսը կրկին կաշխատի «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսին թույլ կտան բանտից հեռանալ  ցերեկային ժամերին ակումբում աշխատելու համար, տեղեկացնում է AP-ը: Հյոնեսը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու համար: Այդուհանդերձ, մյունխենյան ակումբի նախկին նախագահն օրենքով գիշերները պարտավոր է վերադառնալ կալանավայր:

«Բավարիայի» ներկայացուցիչները հայտարարել են, որ նրա վերադարձը ուրախալի լուր է իրենց համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում