00:52  ,  21 նոյեմբերի, 2014

Դի Մարիան եւ Դե Խեան պատրաստ են «Արսենալի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան եւ իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան պատրաստ են Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպմանը, հայտնել է անգլիական թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

«Դի Մարիան այսօր նորմալ մարզվել է եւ կարող է մասնակցել «Արսենալի» դեմ խաղին, ի տարբերություն Լյուկ Շոուի: Դե Խեայի հետ ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է Կարիկին, դեռ մարզման ժամանակ պետք է հետեւմ նրան, բայց կարծում եմ, որ նա նույնպես պատրաստ է խաղին»,- Վան Գալի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա նոյեմբերի 22-ին Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում