«Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան եւ իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան պատրաստ են Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպմանը, հայտնել է անգլիական թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
«Դի Մարիան այսօր նորմալ մարզվել է եւ կարող է մասնակցել «Արսենալի» դեմ խաղին, ի տարբերություն Լյուկ Շոուի: Դե Խեայի հետ ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է Կարիկին, դեռ մարզման ժամանակ պետք է հետեւմ նրան, բայց կարծում եմ, որ նա նույնպես պատրաստ է խաղին»,- Վան Գալի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա նոյեմբերի 22-ին Երեւանի ժամանակով 21:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում