23:50  ,  20 նոյեմբերի, 2014

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը շատ հոգնած է եւ քնելու մեծ պահանջ ունի

Շախմատի նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ չեմպիոնական մրցախաղի 8-րդ պարտիայում չափազանց հոգնած է եղել եւ քնելու մեծ պահանջ է ունեցել: 8-րդ պարտիայում գրոսմայստերները կատարեցին 41 քայլ եւ համաձայնեցին ոչ ոքիի: 7-րդ պարտիան շարունակվել էր մինչեւ 122-րդ քայլը՝ ավարտվելով ոչ ոքի: Նոյեմբերի 20-ին կայացած 9-րդ պարտիայում Կարլսենը արագ ոչ ոքի արդյունքի հասնելու համար արել էր առավելագույնը եւ պարտիան ավարտել 20-րդ քայլում: Մրցախաղի հաշիվը 5:4 է՝ Կարլսենի օգտին: Չեմպիոնն ու հավակնորդը կանցկացնեն եւս երեք դասական պարտիա: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս