Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» մամուլի քարտուղար Մարկուս Հերվիկը հերքել է իսպանական մամուլի տարածած լուրերը, թե Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան կտեղափոխվի մյունխենյան ակումբ, հաղորդում է bild-ը:
2014թ. աշխարհի չեմպիոն Սամի Խեդիրան ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 6 հանդիպում: Նշվում է, որ Արքայական ակումբը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը 27-ամյա ֆուտբոլիստի հետ: Այն ավարտվում է 2015թ. ամռանը:
«Բավարիան» այժմ ունի կենտրոնական գոտու խաղացողների կարիք: Վնասվածքների պատճառով տեւական ժամանակ կբացակայեն Ֆիլիպ Լամը, Խավի Մարտինեսը եւ Տիագո Ալկանտարան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում