Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին նշել է, որ չի պատրաստվում վերսկսել մրցելույթները Ֆրանսիայի ազգային հավաքականում:
«Ես ավարտել եմ կարիերաս Ֆրանսիայի հավաքականում: Ես պետք է դա անեի: Այժմ կարող եմ հոգ տանել իմ եւ ընտանիքիս համար: Դա հրաշալի է»,- Ռիբերիի խոսքն է մեջբերում Kicker-ը:
Ավելի վաղ Ռիբերիի գործակալը չէր բացառել, որ ֆուտբոլիստը հնարավոր է վերադառնա Ֆրանսիայի հավաքական Եվրո-2016-ին մասնակցելու համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում