Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն նշել է, որ Անչելոտին սովորեցնում է իրենց հաղթել:
«Անչելոտին թողնում է, որ մենք իմպրովիզացիոն ֆուտբոլ խաղանք եւ հաճույք ստանանք դրանից: Նա լիովին վստահում է մեզ: Կարլոն շատ հանգիստ մարդ է, ամեն ինչ դեմքին է ասում, ինչը շատ կարեւոր է:
Անչելոտին հաղթող է եւ այդ հաղթական ցանկությունը փոխանցում է մեզ: Մենք գիտենք, որ ինչ-որ բան հաղթելու համար պետք է միասնականություն»,- Մարսելոյի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:
Անչելոտիի գլխավորությամբ Արքայական թիմն անցած մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում եւ Իսպանիայի գավաթի խաղարկությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում