20:28  ,  20 նոյեմբերի, 2014

Լյուբոսլավ Պենեւը հեռացվեց Բուլղարիայի հավաքականից

Լյուբոսլավ Պենեւը հեռացվել է ֆուտբոլի Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է AP-ն։ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Բուլղարիայի թիմը 48-ամյա մասնագետի ղեկավարությամբ չորս խաղում վաստակել է նույնքան միավոր եւ H խմբում զբաղեցնում է չորրորդ տեղը։

Պաշտոնանկության առիթը դարձավ Մալթայի հավաքականի հետ 1։1 հաշվով ոչ ոքին։ Նոր մարզիչի թեկնածուները կլինեն բուլղարացի մասնագետներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով