19:55  ,  20 նոյեմբերի, 2014

«Ուրալը» սառնամանիքին երկրպագուներին կհյուրասիրի թեյ եւ թխվածք

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 14-րդ տուրում կայանալիք «Ուրալ» - «Ռուբին» հանդիպման հանդիսականները Եկատերինբուրգի ակումբից կստանան թեյ եւ թխվածք։ Այդ մասին հայտնել է «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը։

«Հանդիպման տոմսի գինը կլինի 218 ռուբլի՝ 2018թ. աշխարհի առաջնության պատվին։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկրպագուները սառնամանիքին իրենց լավ զգան։ Բոլոր միջոցները կօգտագործենք, որպեսզի գրավենք ֆուտբոլասերների»,- «Ուրալի» նախագահի խոսքը փոխանցում է ակումբի կայքը։

Նոյեմբերի 22-ին կայանալիք «Ուրալ» - «Ռուբին» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13։00-ին։ Սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում