19:11  ,  20 նոյեմբերի, 2014

Ժիրուն ու Ուոլքոտը պատրաստ են «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է մասնակցել Անգլիայի առաջնության 12-րդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին:

«Ժիրուն եւ Ուոլկոտը վերադարձել են կազմ: Դեռ հայտնի չէ նրանց պատրաստվածության աստիճանը, բայց նրանք մարզվում են ամբողջ թիմի հետ»,- Վենգերի խոսքն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ժիրուն օգոստոսին ոտքի վնասվածք էր ստացել եւ երկար ժամանակ չէր կարողանում օգնել իր թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում