18:31  ,  20 նոյեմբերի, 2014

Կլոպ. Ռոյսը կխաղա «Պադերբորնի» դեմ

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կկարողանա մասնակցել Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրի հանդիպմանը։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի փոխչեմպիոնների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, փոխանցում է sport1-ը։

Գերմանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք էր ստացել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 11-րդ տուրի խաղում։ 1։0 հաշվով հաղթել էր դորտմունդյան թիմը։ Ռոյսը հասցրել է վերականգնվել եւ վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում։

«Պադերբորն» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով