18:51  ,  20 նոյեմբերի, 2014

Էդեն Ազարը «Ստեմֆորդ Բրիջում» FIFA 15 է խաղացել երկրպագուների հետ

EA Sports ընկերությունը հանդես է եկել զվարճալի նախաձեռնությամբ։ Եվրոպական առաջատար ակումբների երկրպագուներին հնարավորություն է տրվում համակարգչային FIFA 15 խաղալ իրենց կուռքերի հետ։

Հերթական հյուրն է եղել Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, որը երկրպագուների հետ համակարգչային խաղ է խաղացել լոնդոնյան ակումբի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում