«Ֆորմուլա-1»-ի «Ֆերարին» հայտարարել է աշխարհի քառակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ավտոարշավորդը նոր թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում։ Հոկտեմբերին Ֆետելը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Ռեդ Բուլից», որի կազմում ելույթ է ունեցել 2009-ից։ «Ֆերարիում» Ֆետելը կփոխարինի իսպանացի Ֆերնանդո Ալոնսոյին, ով կարիերան կշարունակի «Մաքլարենում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում