14:14  ,  20 նոյեմբերի, 2014

Լեւոն Հայրապետյանը մասնակցել է «Սպարտայի» հետ խաղին

Չեխիայի գավաթի խաղարկությունում «Պրիբրամը»  սեփական խաղադաշտում 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Պրահայի «Սպարտայի» հետ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Հայրապետյանը եղել է տանտերերի մեկնարկային կազմում եւ փոխարինվել է ընդմիջմանը։ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ է ընդգրկվել «Պրիբրամի» մեկնարկային կազմում։ Չեխիայի առաջնությունում Հայրապետյանը մասնակցել է մեկ խաղի։

«Սպարտա» - «Պրիբրամ» պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 4-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում