13:55  ,  20 նոյեմբերի, 2014

Պերուացի կիսապաշտպանը համալրել է «Արարատի» կազմը

«Արարատը» մեկ տարվա պայմանագիր է ստորագրել պերուացի կենտրոնական կիսապաշտպան Կարլո Չուեկայի հետ, տեղեկացնում է ակումբի կայքը։

21-ամյա ֆուտբոլիստը նախորդ մի քանի օրերի ընթացքում մարզվել է «Արարատի» կազմում եւ լավ տպավորություն է թողել փորձաշրջանի ընթացքում: 

Չուեկան նախկինում հանդես է եկել Բելգիայի «Մոնս» եւ ՄԼՍ-ի «Չիվաս» թիմերի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով