22:55  ,  19 նոյեմբերի, 2014

«Բորուսիայի» հարձակվողը մոտ է Իտալիա վերադառնալուն

Իտալական «Ֆիորենտինան» ցանկանում է վարձակալել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեին, տեղեկացնում է Football Italia-ն: Երկու ակումբները պատրաստվում են սկսել բանակցություններ: 24-ամյա հարձակվողն այս ամռանն է «Տորինոյից» տեղափոխվել «Բորուսիա», սակայն հազվադեպ է հայտնվում գերմանական ակումբի մեկնարկային կազմում:

«Ֆիորենտինան» ցանկանում է Իմոբիլեի օգնությամբ փոխարինել Ջուզեպե Ռոսիին, ով ստացել է վնասվածք: Գերմանացի Մարիո Գոմեսը չի ցուցադրում նախկին մակարդակի խաղը: Իմոբիլեն ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում մասնակցել է 13 խաղի եւ դարձել 6 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում