13:58  ,  18 նոյեմբերի, 2014

«Աթլետիկոն» եւ «Ինտերը» կարող են ֆուտբոլիստներ փոխանակել

Մադրիդի «Աթլետիկոն» եւ Միլանի «Ինտերը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող ե փոխանակել ֆուտբոլիստներ, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի վստահում հարձակվող Ալեսիո Չերչիին, ով չի ամրապնդվել «Աթլետիկոյի» հիմնական կազմում: «Ինտերը» հետաքրքրված է Չերչիի ծառայություններով: Ֆուտբոլիստի տրանսֆերով շահագրգռված է իտալական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին: Իր հերթին «Աթլետիկոն» հետաքրքրված է «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով: Երկու ակումբները ծրագրում են առաջիկայում սկսել բանակցություններ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում